Մեր ընկերության "Օտ Մարտինա" ապրանքանիշով արտադրատեսակները`արևածաղկի սերմը և տարբեր համերով կարտոֆիլային չիպսերը  մեծ  տարածում ու ճանաչում են  ձեռք բերել հաճախորդների    շրջանակներում:

Արևածաղկի սերմերն առանձնանում են իրենց բարձր որակով և անզուգական բույրով և հումքի մանրակրկիտ ընտրության, ինչպես նաև բովման բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ համարժեքը չունի ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում և ոչ էլ արտերկրում:
Արևածաղկի սերմերի տեսակի ընտրությունը չափազանց կարևոր դեր է կատարում նաև ցանկալի արդյունքին հասնելու հացրում. "Մարտին Սթար" ընկերությունն օգտագործում է միայն արևածաղկի բարձրակարգ սորտեր, որոնք հատկանշական են իրենց անզուգական համային որակներով:

Արդյոք գիտե՞ք, որ

Արևածաղկի սերմերն ապահովում են մեր օրգանիզմը չհագեցած ճարպային թթուներով, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը և դանդաղեցնում են ծերացման գործընթացները:
Արևածաղկի սերմերը հարուստ են բուսական յուղերով և ճարպերում լուծվող A, D և E վիտամիններով:
Արևածաղկի սերմերը 20%-ով բաղկացած են անփոխարինելի ամինաթթուներ պարունակող սպիտակուցներից:
Արևածաղկի սերմերը հիանալի պրոֆիլակտիկ միջոց են հանդիսանում աթերոսկլերոզի, սրտամկանի ինֆարկտի և սրտանոթային համակարգի այլ հիվանդույթունների կանխարգելման համար:
Արևածաղկի սերմերը առողջարար կարող են լինել լյարդի և լեղուղիների հիվանդությունների առկայության դեպքում:
Արևածաղկի սերմեր վայելելիս մարդը շեղվում է իր առօրյա խնդիրներից և անհանգստություններից, իսկ այս գործընթացը հոգեթերապևտիկ ազդեցություն է ունենում, որն էլ համեմատելի է մեդիտացիայի հետ:
Դեռևս հին ժամանակներում հնդկացիներն արևածաղկի սերմերն օգտագործում էին ինչպես իրենց սննդի մեջ, այնպես էլ դեղամիջոցներ պատրաստելու համար, իսկ ինկերն այն աստվածային ծաղիկ էին համարում:
Արևածաղիկը Եվրոպա է եկել XVI դարում Մեքսիկայից, իսկ XVIII դարում այն տարածվեց սլավոնական երկրներում, գլխավորապես` Ուկրաինայում, և շուտով արևածաղկի սերմերը հարմարվեցին նաև Ռուսաստանի կլիմայական պայմաններին: